Ինքնահրկիզման փորձ` Ադրբեջանի ՆԳՆ առջև
Աշխարհ
Այսօր Բաքվում ժամը 12:30-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության շենքի առջև 35-40-ամյա մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է կատարել: Տղամարդը բենզին է լցրել իր վրա և փորձել վառել իրեն, սակայն, ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը: Ինքնահրկիզման փորձի պատճառների մասին տեղեկություններ չկան:
Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 11 քաղաքացի, որոնցից 4-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքներն իշխանությունների կողմից խախտվելու, կաշառք պահանջելու և այլ պատճառներով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ