ԱՄՆ-ն տնտեսությունը կայունացնող մասնագետներ կուղարկի Ուկրաինա. Բայդեն
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինա փորձագետներ ուղարկել, ովքեր կօգնեն Կիևին տնտեսության կայունացման համար իրականացվող գործընթացին և մայիսի 25-ի կայանալիք նախագահական ընտրություններին նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Փոխնախագահի կարծիքով' ամերիկացի փորձագետներն ունեն ընտրություններ անցկացնելու համար «անհրաժեշտ գիտելիքները» և կարող են կիսվել դրանցով այնպես, որ ոչ ոք չկասկածի ընտրական գործընթացի օրինականությանը:
Բայդենը հավելել է նաև, որ Մոսկվան էներգակիրները գործածում է որպես տարածաշրջանում իր հարևանների վրա ճնշման միջոց: Բայդենի խոսքերով՝ Ուկրաինայում ճգնաժամի պատճառներից մեկը կոռուպցիայի բարձր աստիճանն է:
Ավելի վաղ Ջոզեֆ Բայդենը հայտնել էր, որ հույս ունի՝ իրենց աջակցությունների շնորհիվ Ուկրաինան դուրս կգա ճգնաժամային դրությունից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու