Քեթրին Էշթոնը G6-ի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված ամբողջական ձևաչափով անցկացվելիք բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է իրականացնել Վիեննայում՝ մայիսի 13-16: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Ապրիլի 30-ին Բրյուսելում կայացել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի համակարգող հանդիպումը G6 միջազգային միջնորդների (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա) քաղաքական տնօրենների հետ, որի ժամանակ քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը հանդիպմանը ներկայացրել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ