Պուտինն ու Մերկելը մատնանշել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղիները
Աշխարհ
Մայիսի 1-ին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցը' գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ այս պահի դրությամբ Ուկրաինայում տիրող իրավիճակի չեզոքացման համար գլխավոր քայլն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններից զորքերը դուրս բերելն է, բռնությունների անհապաղ դադարեցումը և ազգային երկխոսություն սկսելը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պուտինն ընդգծել է, որ այս պահին ամենակարևոր քայլը հարավ-արևելյան շրջաններից զինված ուժերի դուրսբերումն է, ինչպես նաև զինված գործողություններին վերջ տալը, սկսել ազգային երկխոսություն սահմանադրական բարեփոխումների շրջանակներում` բոլոր մարզերի և քաղաքական ուժերի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մերկելի գնահատմամբ՝ ուկրաինական ճգնաժամը համաշխարհային մեծության հարց է, և խնդրի չկարգավորված լինելը վնասում է բոլոր պետություններին:
Միևնույն ժամանակ, Պուտինն ու Մերկելը քննարկել են ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդների գերեվարման հարցը, որի ընթացքում Մերկելը խնդրել է Վլադիմիր Պուտինի միջամտությունն ու աջակցությունը՝ ռազմական դիտորդների ազատ արձակելու հարցով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու