Սլավյանսկում խփվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երեք ինքնաթիռ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սլավյանսկի ինքնապաշտպանական ջոկատի ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն երրորդ ուկրաինական ուղղաթիռ են խփել: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
«Ուղղաթիռը տառացիորեն պայթեց օդում»,- հաղորդում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովն ավելի վաղ հայտնել էր, որ խփվել է երկու ուղղաթիռ: Օդաչուներից մեկն սպանվել է, երկրորդը գերի է վերցվել և տեղափոխվել է հիվանդանոց:
Սլավյանսկ քաղաքն ամբողջությամբ արգելափակված է, լարված դրությունը շարունակվում է: Կիևի իշխանություններն Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջ խնդիր են դրել արևելյան շրջաններում վերահսկողությունը վերականգնելու հարցը լուծել մինչև մայիսի 3-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)