Սլավյանսկում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը
Աշխարհ
Կիևի իշխանությունների լայնամասշտաբ «հակաահաբեկչական» գործողություններ սկսելու արդյունքում Սլավյանսկում դադարեցված է երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ոչ, այս պահին ոչինչ չի գնում. երկաթուղին չի աշխատում»,- հայտնել է կայարանի աշխատակիցը:
Հայտնի չէ, թե երբ կվերականգնվի երկաթուղային հաղորդակցությունը, քանի որ քաղաքում լարված դրությունը դեռ անկանխատեսելի հետևանքներ է խոստանում:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ի վաղ առավոտյան Սլավյանսկում սկսվել են ակտիվ հակաահաբեկչական գործողություններ: Իսկ մայիս 1-ին Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել` Ուկրաինայի Զինված ուժերում զորակոչի վերականգնման մասին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)