ԵՄ-ն ընդունում է գազային պայմանագրերով Ուկրաինայի պարտավորությունների չկատարման փաստը
Աշխարհ
Եվրամիությունն ընդունում է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի հետ գազային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չիրականացման փաստը: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ' Վարշավայում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթթինգերը: «Ուկրաինան գազային պայմանագրերին համապատասխան չի վճարում, դրանում կասկածներ չկան»,- ասել է Էթթինգերը:
Գազի հետ կապված Ուկրաինայի պարտքի մասով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրների առաջնորդներին ուղերձ է հղել: Նամակում նա մատնանշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Ռուսաստանը գազի գնի նվազեցման արդյունքում Ուկրաինային 35,4 միլիարդ դոլար է սուբսիդավորել և առաջարկել է անհապաղ անցկացնել նախարարական խորհրդակցություններ' Ուկրաինայի տնտեսության կայունացմանն ուղղված համաձայնեցված քայլերի մշակման և պայմանագրերին խիստ համապատասխան ռուսական գազի մատակարարումն ու տարանցումն ապահովելու համար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ