Եթե անհապաղ չդադարեցվի Կիևի քրեական արկածախնդրությունը, ապա Ուկրաինան աղետից չի խուսափի․Չուրկին
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինան աղետալի հետևանքներից չի խուսափի, եթե անհապաղ չդադարեցվի Կիևի քրեական արկածախնդրությունը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Նյու Յորքում Ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում՝ կապված Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում անցկացվող հատուկ գործողության հետ:
«Ուկրաինայի հարավ-արևելքում արդեն թափվել է առաջին արյունը, ստանում ենք տեղեկություններ զոհվածների և վիրավորների մասին։ Եվ եթե անհապաղ չդադարեցվի Կիևի ծավալած ռազմական գործողությունները, ապա Ուկրաինան աղետալի հետևանքներից չի խուսափի։ Մենք մեկ անգամ չէ, որ զգուշացրել ենք այդ մասին»,-հայտնել է Չուրկինը:
Հիշեցնենք, որ ուկրաինացի զինվորականներն ուրբաթ առավոտյան սկսել են գրոհել Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքը: Բախումների հետևքնով երեք մարդ է զոհվել, տասնյակները' վիրավորվել: Ներկա պահին ուկրաինական հատուկ ուժերի գործողությունների ակտիվ փուլը դադարեցվել է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու