Օդեսայի արհմիությունների տան հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 35-ի․ Ավակով
Աշխարհ
Օդեսայի արհմիությունների տանը բռնկված հրդեհի պատճառով մահացել է 35 մարդ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։
Ավելի վաղ հաղորդվել էր 38 զոհի մասին․ վիրավորների թիվը հասնում է մոտ 50-ի, որոնց թիվը գնալով աճում է։ Ոմանք կրակից փրկվելու համար դուրս են թռել կոտրված պատուհաններից։ Շարունակվում է շինությունից մարդկանց տարհանումը:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, շտապօգնության ավտոմեքենաներ, ոստիկաններ, ինչպես նաև հատուկ ստորաբաժանման խումբը, որը մի քանի անջատողականների է կալանավորել:
Հաղորդագրության համաձայն, հրդեհը բռնկվել է եվրամայդանի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած ընդհարումների հետևանքով: Հաղորդվում է, որ հրդեհն արդեն մարվել է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)