Կիևը չի պատրաստվում դադարեցնել հատուկ գործողությունները. Ավակով
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ երկրի նոր իշխանությունները մտադիր չեն դադարեցնել հատուկ գործողությունների ակտիվ փուլը Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Օպերացիայի ակտիվ փուլը շարունակվել է լուսաբացին. մենք կանգ չենք առնում»,-գրել է Ավակովը Facebook սոցկայքի իր էջում։
Հիշեցնենք, որ նախօրեին Կրամատորսկ քաղաքում բախումներ են սկսվել, երբ երկրի դաշնայնացման կողմնակիցների կողմից արգելափակված ուկրաինական զրահատեխնիկայի ավտոշարասյունը որոշել է գրոհի անցնել։ Զինվորները` կորցնելով համբերությունը, սկսել են սկզբում օդ կրակել, իսկ հետո նրանց, ովքեր փորձել են դադարեցնել կրակահերթը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու