Ուկրաինայի Կրամատորսկում բախումների հետևանքով 10 մարդ է զոհվել
Աշխարհ
Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում մարտերի ընթացքում զոհվել է 10, վիրավորվել մոտ 30 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով աշխարհազորայինների ղեկավարներից մեկին:
«Այս գիշեր մեր մարդկանցից զոհվել է 10 մարդ, նրանք բոլորը խաղաղ քաղաքացիներ էին, ովքեր զինված չէին»,- հայտնում է աղբյուրը:
Նա նաև նշել է, որ փոխհրաձգությունների արդյունքում Ուկրաինայի բանակի մոտ 30 զինվոր վիրավորվել է, մոտ 10-ը գտնվում է Սլավյանսկի հիվանդանոցում, մյուսները Կրամատորսկի բժշկական հաստատություններում են:
Հիշեցնենք, որ նախօրեին Կրամատորսկ քաղաքում բախումներ են սկսվել, երբ երկրի դաշնայնացման կողմնակիցների կողմից արգելափակված ուկրաինական զրահատեխնիկայի ավտոշարասյունը որոշել է գրոհի անցնել։ Զինվորները` կորցնելով համբերությունը, սկսել են սկզբում օդ կրակել, իսկ հետո նրանց, ովքեր փորձել են դադարեցնել կրակահերթը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ