Օդեսայի ոստիկանությանը հրահանգված էր հեռանալ բախումների ընթացքում. աղբյուր
Աշխարհ
Ուկրաինայի ՆԳՆ-ի ավագ սպաներից մեկը հայտնել է, որ Մայդանի հակառակորդների դեմ իրականացված սպանություններին ու ծեծին մասնակցել են քաղաքացիական հագուստով «Восток» и «Шторм» հատուկջոկատայինները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նման կերպ է բացատրվում Օդեսայի քաղաքային ոստիկանության պասիվ վարքագիծը:
«Օդեսայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների և Արհմիությունների շենքի այրվելու ընթացքում հրաման է ստացել դուրս բերել ոստիկանական ստորաբաժանումները միջադեպի վայրից»,- հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած ողբերգական դրությունը դարձավ ամենաարյունալին` Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Այս ընթացքում զոհվել է մոտ 43, վիրավորվել շուրջ 174 մարդ: Օդեսայում շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերը սուգ է հայտարարված՝ ի հիշատակ մայդանցիների և դաշնայնացման կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների զոհերի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու