Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարված
Աշխարհ
Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարվել' ի հիշատակ Օդեսայում և Ուկրաինայի հարավարևելյան մյուս շրջաններում զոհվածների: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, համապատասխան հրամանագիրը շաբաթ երեկոյան ստորագրել է Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը: Հրամանագրում նշվում է, որ մայիսի 3-ը, 4-ը և 5-ը հանրապետությունում հայտարարվում են ս գո օրեր' որպես հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին:
Ղրիմի ողջ տարածքում իջեցված են պետական դրոշները: Պետական կառույցներին, ՏԻ մարմիններին, հեռուստառադիոընկերություններին և մշակութային հաստատություններին առաջարկվել է հետաձգել մայիսմեկյան բոլոր տոնակատարությունները, ինչպես նաև ժամանցային ծրագրերն ու միջոցառումները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ