Քիշնևի բնակիչները մոմեր են վառել` ի հիշատակ Օդեսայում զոհվածների
Աշխարհ
Քիշնևում հարյուրավոր մարդիկ մոմեր են վառել' ի հիշատակ Օդեսայում և Ուկրաինայի հարաև-արևելքում զոհվածների: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, ակցիայի անցկացման մասին կոչը տարածվել է Ֆեսյբուք սոցիալական ցանցի միջոցով: Կազմակերպիչները ցանկացողներին կոչ են արել հավաքավել Քիշնևի կենտրոնական այգիներից մեկի դիմաց և մոմեր վառել: «Կարող ենք արդյոք մենք տոնել ֆաշիզմի դեմ հաղթանակը, եթե այն դեռևս գոյություն ունի»,-նշել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: Մայիսի 4-ի գիշերը Քիշնևի մի խումբ բնակիչներ հավաքվել են նաև Ուկրաինայի դեսպանատան դիմաց, որտեղ ծաղիկներ են դրել և մոմեր վառել:
Մարտից Ուկրաինայի արևելքում ռուսամետ ուժերի կողմից ակցիաներ ու ցույցեր են անցկացվում: Վերջին օրերին ուկրաինական ուժայինները փորձում են ճնշել ցուցարարներին: Բողոքների անցկացման օջախներ են համարվում Սլավյանսկը, Կրամատորսկը և Դոնեցկի մարզի մյուս քաղաքները, ինչպես նաև Լուգանսկը, որտեղ ռուսամետ ուժերը վերահսկողություն են հաստատել պետական մի շարք կառույցների վրա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու