Ռուսամետ ուժերը գրավել են Լուգանսկի զինկոմիսարիատի շենքը
Աշխարհ
Ռուսամետ ուժերը գրավել են Լուգանսկի զինկոմիսարիատի շենքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Շենքից դուրս են բերվել բոլոր զինծառայողները, իսկ առգրավված զենքը հանձնվել է «Բերկուտ»-ի տնօրինությանը:
Շաբաթ երեկոյան հաղորդվել էր, որ բողոցիք ակցիայի մասնակիցները փորձում են վերահսկողոթյուն հաստատել զինկոմիսարիատի շենքի և զինվորական ստորաբաժանումներից մեկի վրա: Բախումների հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել: Միաժամանակ Ազգային անվտանգության և պաշտպանության միության փոխնախագահ Անդրեյ Պարուբինը հայտնել էր, որ ազգային գվարդիային հաջողվել է պաշտպանել զինկոմիսարիատի անվտանգությունը:
Այժմ հայտնի է դարձել, որ ցուցարարների կողմից գրավված շենքից տարհանվել են բոլոր զինծառայողները: Սակայն հայտնի չէ, թե ինչպես է դա կատարվել և նրանց մեջ կան արդյոք վիրավորներ: Հաղորդվում է նաև մարդկային հոծ բազմության կուտակման մասին, որտեղ մեծ թիվ են կազմում զինված խմբավորումները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու