Շվեյցարիան սառեցրել է Յանուկովիչի և նրա մերձավորների 193 մլն դոլարի ակտիվները
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Շվեյցարիայի համերկրային դատախազը կարգադրել է սառեցնել իշխանությունից հեռացված Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավորների ակտիվները, ունեցվածքի արժեքը գնահատվում է 193 մլն դոլար, տեղեկացնում են շվեյցարական ԶԼՄ-ները:
Zentralschweiz am Sonntag թերթի տվյալներով՝ դատախազությունը հինգ հետաքննություն է սկսել փողերի լվացման մեջ կասկածվող անձանց նկատմամբ: «Շուրջ 170 մլն շվեյցարական ֆրանկ է սառեցվել հետաքննության կապակցությամբ»,- գրել է թերթը՝ վկայակոչելով դատախազությանը: Հրատարակությունը նշում է, որ սառեցված ակտիվները մասամբ համընկնում են այն հաշիվների հետ, որոնք Շվեյցարիայի կողմից սառեցվել էին փետրվարին:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Շվեյցարիայի իշխանությունները հրապարակել էին քսան մարդուց բաղկացած ցուցակ, որոնց միջոցները սառեցվել էին երկրի բանկերում: Ցուցակում, մասնավորապես, տեղ էին գտել Վիկտոր Յանուկովիչը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը և նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Մարտին Շվեյցարիայի իշխանությունները որոշել էին սառեցնել Ուկրաինայի ևս ինը նախկին պաշտոնյաների ու նրանց ազգականների բանկային հաշիվները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու