ԱՄՆ-ում կրկեսի ութ մարզուհիներ են ցած ընկել 12 մետրանոց բարձրությունից (տեսանյութ)
Աշխարհ
Տասից ավելի մարդ է տուժել միջադեպի հետևանքով, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ռոդ Այլենդի նահանգի Փրովիդենս քաղաքում կայացած կրկեսային ելույթի ժամանակ: Ողբերգության պատճառ է դարձել այն կառուցվածքի փլուզումը, որի վրա աղջիկները կատարում էին տրյուկը՝ բռնվելով սոսկ մազերի միջոցով:
Ներկայացումը դադարեցրել են և բոլոր տուժածներին տեղափոխել հիվանդանոց: Վայր ընկած մարզուհիները և ներքևում գտնվող պարողը լրջորեն տուժել են, ևս մի քանի հոգի աննշան վնասվածքներ են ստացել:
Նշվում է, որ մեկը գտնվում է ծանր վիճակում, սակայն նրա կյանքի համար սպառնալիք չկա, հաղորդել է BBC-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)