Ուժայիններն իրենց վերհսկողության տակ են վերցրել Կրամատորսկը. ՈՒԱԾ
Աշխարհ
Կրամատորսկում տիրող իրավիճակը վերահսկվում է ուկրաինացի ուժայինների կողմից, բացի քաղաքի կենտրոնական մասից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՈՒԱԾ մամուլի ծառայության ղեկավար Մարինա Օստապենկոն:
Կրամատորսկում անջատողականներն այրել են տրոլեյբուսներ, ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Ուկրաինական զորքերը հսկողության տակ են առել հեռուստաաշտարակը, ազատագրել Ուկրաինայի անվտագության ծառայությունների շենքը, ապա արգելափակել օդանավակայանը և վերացրել ռուսամետ ակտիվիստների անցակետերը։
«Կրամատորսկը վերահսկվում է հակաահաբեկչական կենտրոնի կողմից, բացառությամբ քաղաքի կենտրոնից»,- ասել է Օստապենկոն:
Ինչպես նշել է Օստապենկոն, Սլավյանսկում և Կրամատորսկում ուժայինները շարունակում են վերահսկել ՆԳՆ շենքը, ՈՒԱԾ և այլ վարչական շենքեր:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու