ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել մեծացնել սիրիացի փախստականներին տրամադրվող օգնությունը
Աշխարհ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննադատել է միջազգային հանրությանը' տարածաշրջանում և հարևան երկրներում միլիոնավոր սիրիացի փախստականներին բավարար օժանդակություն չտրամադրելու համար: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը Հո րդանանի, Իրաքի, Թուրքիայի, Եգիպտոսի և Լիբանանի արտգործախարարների և պատասխանատուների հետ Հորդանանում սիրիացի փախստականների ճամբարում կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ նշված երկրներն ընդունել են գրանցված կամ չգրանցված մոտ 3 միլիոն սիրիացի փախստականների, և իրականությունն այն է, որ այս խոշոր ցուցանիշը ամբողջությամբ չի ընդունվել միջազգային հանրության կողմից: «Անհրաժեշտ է մեծ աջակցություն միջազգային հանրության կողմից տարբեր բնագավառներում՝ կրթության, առողջապահության, ջրամատակարարման»,- նշել է Գուտերեսը՝ միևնույն ժամանակ ասել ով, որ այժմյան օգնությունը բավարար չէ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու