Խորտակված «Սևոլ» լաստանավում որոնողական գործողության ընթացքում զոհվել է ջրասուզակներից մեկը
Աշխարհ
Խորտակված հարավկորեական «Սևոլ» լաստանավում որոնողական գործողության ընթացքում զոհվել է ջրասուզակներից մեկը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հերթական սուզման ընթացքում 53-ամյա ջրասուզակը կորցրել է գիտակցությունը: Ջրից դուրս բերելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել ջրասուզակի կյանքը:
Ապրիլի 16-ին խորտակված լաստանավում որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է զոհվածների 262 մարմին, ևս 40 մարդ անհայտ կորած է համարվում:
Նավաբեկությունից հետո հաջողվել է փրկել միայն 174 ուղևորների և անձնակազմի անդամների:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ