Օդեսայի իրադարձությունները կհետաքննեն օտարերկրյա փորձագետները. Ավակով
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությանը ներգրավել օտարերկրացի տեսուչների, իրադարձություններ, որոնց ընթացքում զոհվեցին տասնյակ մարդիկ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Օդեսայի իրադարձությունների հետաքննության արդյունքները կհրապարակվեն: Այժմ հետաքննությանը ներգրավում ենք օտարերկրացի փորձագետների: Անաչառության համար»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
«Հակամայդանի» տասնյակ ակտիվիստներ են զոհվել Արհմիությունների տան շենքում բռնկած հրդեհի ժամանակ, որը հրկիզել էին արմատական «Աջ հատվածի» ծայրահեղականները և նրանց կողմնակիցներն ուրբաթ օրը տեղի ունեցած ընդհարումների ընթացքում: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության տվյալների՝ զոհվել է 42 մարդ: Դատախազությունը հայտնել է 46 զոհվածների մասին, իսկ Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր Վադիմ Սավենկոն հայտարարել է, թե Կիևի իշխանությունները թաքցնում են Արհմիությունների տանը «հակամայդանի» զոհված ակտիվիստների վերաբերյալ ճշմարիտ տվյալները. ըստ նրա տեղեկությունների՝ զոհվել է 116 մարդ: Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ևս 48 մարդ համարվում է անհայտ կորած:
Ավելի վաղ Ավակովը հայտնել էր, որ մայիսի 5-ի հակաահաբեկչական գործողության ընթացքում 4 ուժային է զոհվել և 30-ից ավելի ապստամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու