Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը ժամանում է Վրաստան
Վրաստան
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը մայիսի 7-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: Հեյգը հանդիպում կունենա հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի և այլ պաշտոնատարների հետ:
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալաղանյան հայտնել է, որ կողմերը կքննարկեն Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման հարցերը, տարածաշրջանի անվտանգությունը, Աբխազիայի և Հարավային Օսիայի իրադրությունը, երկկողմ հարաբերությունների թեմատիկան:
Ջալաղանիայի խոսքով՝ այդ այցը դիտարկվում է որպես աջակցության և համերաշխության դրսևորում Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան ձգտումներին և տարածքային ամբողջականությանը:
Հեյգը Թբիլիսի կժամանի այն շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա կայցելի Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա: «Ուղևորվում եմ Մոլդովա, Ուկրաինա և Վրաստան, որպեսզի Մեծ Բրիտանիայի աջակցությունը հայտնեմ ներկայիս լարված ու վտանգավոր շրջանում, որն ապրում է տարածաշրջանը»,- մայիսի 5-ին գրել է Հեյգը Twitter-ում՝ նկատի ունենալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ