Պուտինին հրավիրել են Ֆրանսիա՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների զորքի ափհանման հոբելյանին. «Իզվեստիա»
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի սկզբին կարող է այցելել Ֆրանսիա՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Այդ մասին հաղորդել է «Իզվեստիա» թերթը:
Ֆրանսիա կժամանեն նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստել է, որ ֆրանսիացիներից հրավեր է ստացվել: «Ուղևորության հարցը քննարկվում է, բայց առայժմ վերջնական որոշում չի ընդունվել»,- ասել է նա:
Ինչպես նշում է թերթը, հունիսի 5-ին և 6-ին ծրագրված հիշատակի միջոցառումների շրջանակում ի պատիվ Եվրոպայում երկրորդ ռազմաճակատի բացման պետությունների, ղեկավարները կայցելեն Կոլվիլ սյուղ Մեր քաղաքում գտնվող ամերիկյան հուշահամալիր: Սպասվում է, որ ճաշկերույթ կտրվի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից:
Հնարավոր է, որ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպում ունենա Օլանդի հետ: Նորմանդիայի ափին գտնվող Ուիստրյամ քաղաքում տեղի կունենա դաշնակիցների զորքերի ափհանման հիշատակին նվիրված միջազգային արարողություն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու