Տիմոշենկոյի կյանքը վտանգի տակ է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի մամլո քարտուղար Մարինա Սորոկին հայտարարել է, որ հատուկ աղբյուրների միջոցով տեղեկություններ կան այն մասին, որ Ուկրաինայի նախկին վարչապետի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով УНИАН գործակալությանը:
Անկախ նախկին վարչապետին սպառնացող վտանգից Տիմոշենկոն չի փոխել այսօր Նիկոլաևի մարզ այցելելու իր պլանները, ուր հանդիպելու է մարզի ղեկավարության, ընտրողների, Ղրիմից եկած զինվորականների հետ, տալու է մամուլի ասուլիս:
Օրերս Տիմոշենկոն այցելել է Օդեսա, որտեղ մայիսի 2-ին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, և հարյուրավորները` վնասվածք ստացել։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու