Ուկրաինային քաոս է սպառնում, եթե ընտրությունները չկայանան. Ֆրանսուա Օլանդ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այն կարծիքին է, որ Ուկրաինային քաոս և քաղաքացիական պատերազմ է սպառնում, եթե մայիսի վերջին այդ երկրում չկայանան նախագահական ընտրությունները:
«Միակ խնդիրն այն է, որ մայիսի 25-ի ընտրությունները կայանան: Եթե դրանք չկայանան, ապա քաոս և քաղաքացիական պատերազմի վտանգ է սպառնում»,-հայտարարել է Օլանդը BFMTV հեռուստաալիքի եթերում:
Նրա կարծիքով՝ ընտրությունների անցկացումը թույլ կտա ընտրված նախագահին ներկայանալ որպես պետության օրինական ղեկավար:
Օլանդը նաև ասել է, որ Փարիզը և նրա կողմնակիցները փորձում են բոլոր ուժերով, այդ թվում՝ պատժամիջոցների օգնությամբ, Մոսկային համոզել ընտրությունների անցկացման անհրաժեշտության հարցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու