Դամասկոսի գյուղերում 26 զինյալ հանձնվել է իշխանություններին
Աշխարհ
Դամասկոսի Քասուա շրջանի Զաքիա, Տայիբա, Մուկիլբիա գյուղերում 26 զինյալ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում Դամասկոսի գյուղերում իշխանություններին հանձնված զինյալների թիվը հասել է 310-ի: Մինչդեռ մարտ ամսին նման քայլի էին դիմել 500 զինյալներ:
Սիրիական բանակը Հալեպի ալ Լիրմուն թաղամասում տասնյակ զինյալների է ոչնչացրել, ինչպես նաև ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը: Բանակը հսկողություն է հաստատել Զահրա թաղամասում գտնվող մի շարք շինությունների վրա: Կանխվել է զինյալների մուտքը Միսր թաղամասից դեպի անվտանգ թաղամասեր: Տեղի ունեցած բախումները զինյալներին ստիպել են նահանջել: Բացի այդ, զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, Քասթիլիո, Շեյխ Սայիդ, Թել Ռաֆաաթ գյուղերում:
Սիրիական բանակը շարունակում է զինյալներին հետապնդել Իդլեբի գյուղերում: Սպանված տասնյակ զինյալների թվում եղել են չեչեններ և պակիստանիցներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ