Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները կոմունիստներին վտարել են փակ նիստից
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան մայիսի 6-ի իր փակ նիստում քվեարկել է դահլիճից կոմունիստների խմբակցությանը հեռացնելու օգտին: Այդ մասին ուկրաինացի պատգամավորները հայտնել են սոցիալական ցանցերում:
«Իմ առաջարկությամբ Գերագույն ռադան քվեարկեց դահլիճից կոմունիստների խմբակցությանը հեռացնելու օգտին: Պատմական իրադարձություն է: Հուսով եմ, որ շատ շուտով մենք կարգելենք այդ դավաճան կուսակցությունը»,-Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, ժողովրդական պատգամավոր Օլեգ Լյաշկոն:
«Բատկիվշչինա» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Վլադիմիր Արևը, նույնպես հավաստել է այդ տեղեկատվությունը` պարզաբանելով, որ նրանց արտաքսել են «անջատողական ելույթների համար»:
Մայիսի 6-ի առավոտվանից ընթանում է Ուկրաինայի խորհրդարանի փակ նիստը, որի ընթացքում պատգամավորները պլանավորում են լսել հանրապետության արևելյան տարածաշրջանների իրադրության վերաբերյալ ուժայինների հաշվետվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ