Ղրիմի իշխանությունները հայտարարել են ջրի պակասի պատճառով բրնձի բերքի լիակատար կորստի մասին
Աշխարհ
Ղրիմի շուրջ հազար բնակիչներ, որոնք աշխատում են բրնձաբուծության բնագավառում, տուժել են բերքի լիակատար կորստից՝ Հյուսիսղրիմյան ջրանցքով Ղրիմին ջրի մատակարարումների դադարեցումից հետո. հանրապետության ղեկավարությունը կօգնի այդ մարդկանց: Այդ մասին հայտնել Է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմրիգալիեւը:
«Շուրջ հազար մարդ, որոնք այսօր զբաղված են բրնձի արտադրության ճյուղում, դժբախտաբար, լրջագույն խնդիրներ ունեն: Մենք մտադիր ենք օժանդակել այդ մարդկանց, նրանք կստանան համապատասխան լրավճարներ»,- մայիսի 6-ին Ղրիմի Նիժնեգորսկի շրջանում «Ինտերֆաքսին» ասել է Տեմիրգալիեւը թերակղզին ջրով ապահովելու հարցին նվիրված խորհրդակցությունից հետո:
Առաջին փոխվարչապետը նաև հաղորդել է, որ ղեկավարությունը մտադիր է բրնձաբուծությամբ զբաղվող տնտեսությունները վերապրոֆիլավորել այլ մշակաբույսերի արտադրության:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու