«Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համախոհ են ուկրաինական հարցում». Գյուլ
Աշխարհ
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների մասնակցությամբ «Թբիլիսյան գագաթնաժողով -2014»-ի շրջանակում եռակողմ հանդիպումներից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Անկարան, Բաքուն և Թբիլիսին «համախոհ են ուկրաինական հարցում»: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
«Մեր հիմնական դիրքորոշումը կայանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության և անձեռնմխելիության մեջ: Այդ տեսակետից մենք կողմնակից են նաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը», -ասել է Գյուլը:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երեք երկրներին բաժանող լեռներն իրենք վերածել են «իրար կապող ուղու»: Նրա խոսքով, այդ գագաթնաժողովը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բազմակողմանի և կառուցողական համագործակցության ևս մեկ վկայություն է:
Աբդուլլահ Գյուլը նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում, որը պետք է տևի մինչև մայիսի 7-ը, երեք երկրների նախագահները կքննարկեն համատեղ անցկացվող նախագծերի իրագործման ընթացքը և կնախանշեն նոր համատեղ ծրագրեր:
APA հաղորդում է, որ Իլհամ Ալիևն առաջարկել է հերթական գագաթնաժողովն անցկացնել Ադրբեջանում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու