Դուբայում գործի կդրվեն անվարորդ տաքսիներ
Աշխարհ
Առաջիկա երկու տարում Դուբայում կհայտնվի անհատական ավտոմատ տրանսպորտ՝ «անվարորդ տաքսի», որը նաև անվանում են ապագայի քաղաքային տրանսպորտ: Այդ մասին մայիսի 6-ին հաղորդել է ամիրայական Gulf News թերթը:
PRT համակարգը քաղաքային և արվարձանային բարձրտեխնոլոգիական տրանսպորտի տեսակ է, որն ավտոմատ կերպով (առանից վարորդի) ուղևորներին փոխադրում է տաքսու ռեժիմով՝ օգտագործելով առանձնացված ուղիների ցանցը: Նման համակարգեր սկսել են մշակել տակավին 1953 թվականին, բայց դրանց ներդրումը բարդացել է երթևեկության անվտանգության ապահովման պատճառով:
Ներկայում աշխարհում տրանսպորտի այս տեսակը գործում է սոսկ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում: Համակարգն ուղևորների համար գործարկվել է 2010 թվականին: Այժմ այն թեստային ռեժիմով օգտագործվում է Արաբական Միացյալ Ամիրայությունների մայրաքաղաք Աբու Դաբիում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու