Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն 

Քառասուն հազար հայ Ռուսաստան մուտք գործելու իրավունք չունի

Աշխարհ

Ռուսաստան մուտք գործելու արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների ցուցակը հայտնի է: Հայաստանի շուրջ 40 հազար քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն 2014թ. հունվարի 1-ից արգելվում է: Նրանց մեծ մասը աշխատանքային միգրանտներ են: Ռուսական իշխանությունների ներկայացմամբ' ռիսկային խմբում են Հայաստանի ևս 170 հազար քաղաքացիներ: Ռուսաստանի սահմանը հատելուց հետո միգրանտները հետ վերադառնալու իրավունք չեն ունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ «սև ցուցակում» հայտնվող Հայաստանի քաղաքացիների թիվն ավելի կմեծանա, ինչն էլ իր հերթին կազդի Հայաստան ուղարկվող տրանսֆերետներ քանակի վրա:

Փորձագիտական աշխատանքի ընթացքում պարզ է դարձել, որ Ռուսաստանում միգրացիայի հետ կապված օրենսդրական փոփոխություններից և խստացումներից հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստան աշխատանքային հոսքերի որոշակի կրճատում է նկատվում: «Փորձագետների գնահատականով' միգրանտների մուտքի արգելափակումը 150 միլիոնով կկրճատի տրանսֆերտների մուտքը Հայաստան»,- ասում է Եգանյանը:

Սակայն այդ արգելափակումից կտուժի նաև Ռուսաստանը: Հայաստան 1 դոլար ուղարկելու համար հայ միգրանտը 7 դոլարի արդյունք է ստեղծում Ռուսաստանում: Ստացվում է` միգրացիոն խստացումներից հետո վնասներ կրելու է նաև Ռուսաստանը: «Հայ միգրանտների շնորհիվ Ռուսաստանում ստեղծվել է մեկ միլիոնից ավելի աշխատատեղ և նրանք կունենան մեկ միլիարդ դոլարի կորուստ»,- ասում է Եգանյանը' հավելելով, որ «սև ցուցակում» հայտնված հայ միգրանտների հարցով Հայաստանը ոչինչ չի կարող ձեռնարկել: Հարցը ռուսական իշխանությունների իրավասության տակ է գտնվում: Միակ խորհուրդը` մինչ օդանավակայան մեկնելը պետք է տվյալները ստուգել Ռուսաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում:

Եգանյանի խոսքերով' Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացումը ուղղված չէ միայն Հայաստանին: Ռուսաստանը պետություն է, որտեղ աշխատանք են փնտրում բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ: Այս տարվա հունվարի տվյալներով` Ռուսաստանում ԱՊՀ երկրների 3,7 միլիոն միգրանտ է ապրում. նրանցից 560 հազարը հայտնվել են «սև ցուցակում»: Սա խնդիր է, որը վերաբերում է ԱՊՀ բոլոր երկրներին:

Անդրադառնալով Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, Եգանյանն ասաց, որ քննարկվել են աշխատանքային միգրանտների այն խնդիրները, որոնք կապված են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ: Մասնավորապես, Հայաստանի'Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՄՄ տարածքում կգործի ազատ աշխատաշուկայի սկզբունքը և այդ առումով թույլտվության սահմանում չի լինի, իսկ հաշվառումն էլ կլինի ոչ թե 3 ամիս, այլ ավելի երկարատև:

«Պատրուշևի հետ հանդիպումը հենց այս հարցին էր վերաբերում` որ օրենքը գործի մինչև Հայաստանի Մաքսային միության անդամակցումը: Սակայն դա ռիսկային խմբում գտնվող քաղաքացիներին չի վերաբերում»,- ասաց Եգանյանը:

Հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում մնալ 90 оր յուրաքանչյուր 180 оրվա ընթացքում: ՌԴ միգրացիոն ծառայության կայքում բացվել է հատուկ էջ, որտեղ, օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հարցաթերթիկում լրացնելով անձնական տվյալները, կարելի է ճշտել` քաղաքացու մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ: ՌԴ միգրացիոն ծառայության կայքի առցանց ծառայությունը պահանջում է լրացնել անուն-ազգանուն, անձնագրի տվյալներ, որից հետո ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների շտեմարանով ճշտվում է` օտարերկրացին մուտքի թույլտվություն կստանա՞, թե ոչ:

Հասմիկ Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»
Ամենադիտված