Տուրչինովն Ուկրաինայում մասնակի զորահավաք է հայտարարել
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Տուրչինովը երկրում մասնակի զորահավաք անցկացնելու հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի պաշտոնական կայքը:
«Գերագույն ռադայի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Տուրչինովը երկրում մասնակի զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն տեսնելով հրամանագիր է ստորագրել»,-ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինայի արևելքում շարունակվում են բախումները «հակամայդանի» տասնյակ ակտիվիստների և արմատական «Աջ հատվածի» ծայրահեղականների միջև:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)