Օդեսայում տեղի ունեցած ողբերգությունը ֆաշիզմի դրսևորման կենդանի ապացույց է. Լավրով
Աշխարհ
Եվրոպան երկար տարիներ աչք է փակում ֆաշիզմի գաղափարախոսության վերածննդի վրա և Օդեսայում տեղի ունեցած ողբերգությունը ֆաշիզմի դրսևորում կենդանի ապացույց է: Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եվրոպան երկար տարիներ աչք է փակում այն բանի վրա, թե ինչպես է ֆաշիզմի գաղափարախոսությունը գտնում նոր կողմնակիցներ, ինչպես են հավաքագրվում նոր հետևորդներ, կազմակերպվում երթեր` ի պատիվ Նյուրնբերգյան դատավարության անդամների: Բայց այն, ինչ կատարվում է այժմ, դա արդեն ոչ միայն երթեր են՝ իրենց կարգախոսներով, այլև ֆաշիզմի դրսևորում: Այն, ինչ տեղի ունեցավ Օդեսայում, ֆաշիզմի դրսևորման կենդանի ապացույց էր»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած ողբերգական դրությունը դարձավ ամենաարյունալին Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Ըստ պաշտոնական տվյալների` այս ընթացքում զոհվել է 46, վիրավորվել մոտ 200 մարդ:
Միջադեպի արդյունքում հարուցվել է 10 քրեական գործ, այդ թվում՝ «միտումնավոր սպանություն», «զանգվածային անկարգություններ», «սպառալիք կամ բռնություն իրավապահ մարմնի աշխատակցի նկատմամբ», «խուլիգանություն», «պետական կամ հասարակական շինությունների զավթում», «գույքի միտումնավոր ոչնչացում կամ վնասում» հոդվածներով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու