Օբաման պատրաստվում է հանդիպել Սիրիայի ընդդիմության ղեկավարի հետ
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կհանդիպի սիրիական ընդդիմության ղեկավար Ահմադ ալ Ջաբրայի հետ, ով ներկայումս գտնվում է Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի ու այլ պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։ Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով «Ֆրանս Պրեսսը»:
«Մենք ակնկալում ենք, որ նախագահը կհանդիպի նրա հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ «Ֆրանս Պրեսսի»՝ Օբամա-Ջաբրա հանդիպումը կարևոր է այն առումով, որ հունիսին Սիրիայում կայանալու են նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող, գործող նախագահ Բաշար ալ Ասադը երկիրը կառավարում է 2000 թվականից ի վեր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ