ՈՒԱԾ-ն վստահեցնում է, որ գտել է Օդեսայի խռովությունները կազմակերպողներին
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ գտել է նրանց, ովքեր ֆինանսավորվել են մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած բախումներն իրականացնելու համար, որոնց արդյունքում մարդիկ զոհվեցին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ինչպես հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, ՈւԱԾ-ին հաջողվել է բռնել խռովություններին մասնակից և նախաձեռնող 4 կասկածյալի: Կասկածյալների անունները, սակայն, հատուկ նկատառումներից ելնելով չեն հրապարակվում:
Մոսկվան Օդեսայի դեպքերն անվանել է ֆաշիզմի դրսևորում և հայտարարել, որ Կիևի իշխանությունները փաստերը «գիտակցաբար լռության են մատնում», սակայն Մոսկվան կձգտի հասնել այն բանին, որ հանրությանը ներկայացվի ամբողջ ճշմարտությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու