Ուկրաինայի ՆԳՆ-ն առաջարկում է ֆուտբոլային խաղերն անցկացնել առանց երկրպագուների
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ֆուտբոլի ֆեդերացիային առաջարկել է երկրի առաջնության «Պրեմիեր լիգայի» հանդիպումներն անցկացնել առանց ֆուտբոլասերների:
ՆԳՆ-ն առաջարկել է նաև Դոնեցկում, Լուգանսկում, Օդեսայում և Խարկովում կայանալիք խաղերը տեղափոխել այլ քաղաքներ' ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով: Այս ամենին հավելվել է նաև, որ երկրպագուներն անկարգություններ էին կազմակերպել նաև ապրիլի 27-ին Խարկովում և մայիսի 2-ին Օդեսայում կայացած խաղերից հետո: Այս մասին գրում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքը:
Ուկրաինայի առաջնությունն եզրափակվելուն մնացել է 2 տուր: Այն կավարտվի մայիսի 17-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու