Պուտինը ԵԱՀԿ-ի ղեկավարին առաջարկել է վերլուծել Ուկրաինայի իրադրությունը և ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՀԿ-ի ղեկավար Դիդիե Բուրկհալթերին առաջարկել է «վերլուծել Ուկրաինայի իրադրությունը և ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրել»: Ինչպես հայտարարել է ռուսական պետության ղեկավարը, որը Կրեմլում ընդունել է Բուրկհալթերին, Մոսկվա նրա ժամանումը «ճիշտ ժամանակին է»: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Մենք ձեզ հետ արդեն քննարկել ենք Ուկրաինայի ծանր ու ողբերգական իրադարձությունների հետ կապված հարցերը, դուք ձեր առաջարկներն ու ծրագրերն ունեք այն բանի վերաբերյալ, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրադրությունից»,-ասել է Պուտինը Բուրկհալթերին և հավելել, որ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է:
«Մեր դիրքորոշումը հայտնի է»,-ասել է Պուտինը: «Եկեք փորձենք վերլուծել իրադրությունը և այդ ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրենք»,-հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
Իր հերթին Բուրկհալթերը նշել է, թե «շատ կարևոր է ունենալ երկխոսության հնարավորություն»: «Շատ կցանկանայի Ձեզ հետ քննարկել առաջարկվող «ճանապարհային քարտեզը», որպեսզի այն հանգամանորեն քննարկելուց հետո հնարավոր լինի գործի դնել»,-ասել է ԵԱՀԿ-ի ղեկավարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու