«Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում չլուծվող հարցեր չկան». Լուկաշենկո
Աշխարհ
Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում չլուծվող հարցեր չկան: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ մայիսի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Ինչպես ընդգծել է Լուկաշենկոն, առանձին հակասություններ կան այդ միության ստեղծմանը վերաբերող փաստաթղթի պատրաստման մեջ: «Չլուծվող հարցեր չկան, դրանք բոլորն էլ կարելի է լուծել, հարկավոր է միայն չսահմանափակվել ձեռք բերվածով»,-ասել է նա:
Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները հայտարարում էին, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրմանը Մինսկի պատրաստ լինելը կախված կլինի նավթամշակման ոլորտի աշխատանքներում Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)