Եթե չեչենները մտնեն Ուկրաինայի արևելք՝ այդտեղից կփախչեն բոլոր «ավակովները»
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է «տասնյակ հազարավոր» կամավորների մասին, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինա` պաշտպանելու խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
«Չեչնիայի տասնյակ հազարավոր կամավորներ պատրաստ են օգնել խաղաղ բնակիչներին, որոնց անմեղ արյունն են թափում Կիևի ապօրինի իշխանությունները: Իսկ եթե չեչեններն իսկապես մտնեն Սլավյանսկ և այլ քաղաքներ` դուք կտեսնեք, թե ինչպես են այդտեղից փախչում այնպիսիք, ինչպիսին է Ավակովը»,- հայտարարել է Կադիրովը:
Միևնույն ժամանակ, նա հերքել է Կիևի այն հայտարարությունները, որ իբր Ուկրաինայի արևելյան շրջաններում կռվում են չեչեն զինյալներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու