«Պուտինի շրջապատն ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներից մեծ խուճապի մեջ է». Սաակաշվիլի (տեսանյութ)
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ այցելելով Կիև, հանդիպել է Ուկրաինայի նախկին ընդդիմության ղեկավարների հետ և հարցազրույց տվել ուկրաինական 5-րդ ալիքին: Հարցազրույցի ընթացքում Սաակաշվիլին անդրադարձել է Ուկրաինայի ճգնաժամին և այդ իրադարձություններում Ռուսաստանի դերակատարությանը: Այս մասին հայտնում է novostimira.com.ua-ն:
Այն հարցին, թե ինչ է կարծում Սաակաշվիլին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ, նախկին նախագահը պատասխանել է.
«Պատժամիջոցներն անհրաժեշտ են, քանի որ Վլադիմիր Պուտինի շրջապատն այդ պատժամիջոցներից մեծ խուճապի մեջ է», -պատասխանել է Վրաստանի նախկին նախագահը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու