«Ալ Կաիդայի անդամները քիմիական զենք են արտադրում Թուրքիայում». ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ
Աշխարհ
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին հայտարարել է, որ Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամները զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր են արտադրում Թուրքիայում և մատակարարում սիրիական կառավարական ուժերի դեմ կռվող իրենց զինյալներին:
ՄԱԿ-ում ունեցած ելույթում Ջաֆերին քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին` դրա նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Նա իր այդ պնդումն ապացուցող փաստաթղթեր և տեսանյութեր է ցուցադրել: Նա ասել է, որ բազմաթիվ ապացույցներ ունեն այն մասին, որ Սիրիա ներխուժած իսլամիստ ծայրահեղականներն իրենց հետ քիմիական զենքեր են բերում Թուրքիայի տարածքով:
2013 թ. օգոսոտսի 21-ին Դամասկոսի մերձակայքում հակակառավարական ուժերի կազմում կռվող իսլամիստ ահաբեկիչները քիմիական զենք էին կիրառել, որը մեծ թվով մարդկանց զոհվելու պատճառ էր դարձել: Խոսքը, մասնավորապես, զարին թունավոր գազի մասին է, որը հայտնաբերվել էր զոհվածների մոտ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու