Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Նախիջևան
Աշխարհ
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մայիսի 14-15-ին կայցելի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դերգահլըն:
Նրա խոսքով` այցը կատարվում է Ադրբեջանի ՊՆ միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան երկրների հետ ռազմական ոլորտում երկկողմանի և բազմակողմանի համագործակցության ծրագրերի շրջանակում:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև նախատեսվում է ստորագրել ռազմական համագործակցության տարեկան պլան: «2013 թ-ի հուլիսին Բաքվում և Նախիջևանում, 2014 թ-ի փետրվարին էլ Կարսում Ադրբեջան-Թուրքիա համատեղ դաշտային զինավարժանքներ են անցկացվել: Նման միջոցառումներ նախատեսվում է անցկացնել նաև ապագայում», -ասել է Դերգահլըն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու