Դոնեցկում պատանդ են վերցրել «Կարմիր խաչի» աշխատակիցներին
Աշխարհ
Դոնեցկում անհայտ անձինք հարձակվել են միջազգային բարեգործական «Կարմիր խաչ» կազմակերպության գրասենյակի վրա և առևանգել մի քանի աշխատակցի: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով «Новости Донбасса» պարբերականին:
«Դոնեցկում յոթ մարդ պատանդ է վերցվել: Բոլոր առևանգվածները տղամարդիկ են: Երեք առևանգվածները կազմակերպության կամավոր աշխատակիցներ են Կիևից, մեկը ֆրանսիացի, ևս երեքը Դոնեցկի քաղաքացիներ են»,- հայտնել է աղբյուրը:
Ըստ «Новости Донбасса»-ի` հարձակումը կատարվել է մայիսի 9-ին՝ տեղի ժամանակով մոտավորապես 19.00-ին: Անհայտ անձինք իրենց հետ տարել են ողջ դեղորայքը, իսկ պատանդներին տեղափոխել Դոնեցկի մարզային վարչության շենք:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ