Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում սգո օր է հայտարարված
Աշխարհ
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում մայիսի 10-ը սգո օր է հայտարարված` քաղաքում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մարիուպոլ քաղաքում մայիսի 10-ը սգո օր է հայտարարված` տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների կապակցությամբ: Մարիուպոլի քաղաքային խորհուրդն իր ցավակցությունն է հայտնում զոհերի հարազատներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Մարիուպոլի ոստիկանության շենքի գրավման փորձի ընթացքում զոհվել էր յոթ մարդ, 39-ը՝ վիրավորվել: Եվս չորս մարդ վիրավորվել էր գիշերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու