Ուկրաինայում «Կարմիր խաչի» աշխատակիցներն ազատ են արձակվել
Աշխարհ
Ուկրաինայում «Կարմիր խաչ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախօրեին Դոնեցկ քաղաքում անհայտ անձանց կողմից առևանգված իրենց 7 աշխատակիցներն արդեն գտնվում են ազատության մեջ։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Կազմակերպության աշխատակիցներն առևանգվել էին՝ կասկածվելով լրտեսության համար, սակայն անհայտ անձանց կողմից առևանգված իրենց 7 աշխատակիցներն արդեն ազատության մեջ են: Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում»,- այս մասին ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնեցկում անհայտ անձինք հարձակվել են միջազգային բարեգործական «Կարմիր խաչ» կազմակերպության գրասենյակի վրա և առևանգել մի քանի աշխատակցի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու