Բարբարա Բուշն ու Հիլարի Քլինթոնը ճանաչվել են վերջին 25 տարվա լավագույն առաջին տիկիններ
Աշխարհ
Բարբարա Բուշն ու Հիլարի Քլինթոնը ճանաչվել են վերջին 25 տարիների ԱՄՆ լավագույն առաջին տիկիններ: NBC հեռուստաալիքի և Wall Street Journal ամսագրի կողմից անցկացված հարցումների արդյունքների համաձայն` Ջորջ Բուշ ավագի կնոջ՝ Բարբարա Բուշի օգտին իրենց ձայնը տվել է հարցվածների շուրջ 27 տոկոսը: Նույնքան ձայն է ստացել նաև Հիլարի Քլինթոնը: Լավագույն եռյակում նաև Միշել Օբաման է` 24 տոկոս ձայներով, իսկ Լորա Բուշը` Ջորջ Բուշ կրտսերի կինը, 17 տոկոսով ձայնով եզրափակում է քառյակը: Հարցմանը մասնակցել է շուրջ 1000 մարդ:
Վերջին շրջանում 88-ամյա Բարբարան ամուսնու հետ միասին Տեխասում է բնակվում, իսկ ամառներն անցկացնում է Մեյն նահանգում: Հաջորդ տարվա հունվարին այս զույգը կնշի իր ամուսնության 70-ամյակը:
2009-2013թթ. ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Հիլարի Քլինթոնը համարվում է 2016թ. կայանալիք նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն: Շատերի համար անսպասելի է եղել Միշել Օբամայի` երրոդ հորիզոնականում հայտնվելը: Մամուլն ու հասարակությունը նրան միշտ դրական են երաբերվել, համարել գեղեցկության և նորաձևության խորհրդանիշ: «Ամենայն հավանականությամբ' Միշելի վարկանիշի վրա ազդել են Մերձավոր Արևելքում նրա ամուսնու` Օբամայի գործողությունները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու