Գերմանիան և Ֆրանսիան նոր պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանեն, եթե Ուկրաինայում նախագահի ընտրությունները չկայանան: Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով BBC-ն:
«Եթե տեղի չունենան միջազգայնորեն ընդունված նախագահի ընտրություններ, ապա դա կարող է անխուսափելիորեն հանգեցնել երկրում իրավիճակի հետագա անկայունացմանը: Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվածություն ունեն, որ եթե նման բան տեղի ունենա, ապա լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվի Ռուսաստանի դեմ»,- ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համատեղ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններ է նախատեսվում անցկացնել մայիսի 25-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)