Էլի մեկ զոհ. Օդեսայում մայիսի 2-ի արյունալի միջադեպի զոհերի թիվը հասել է 48-ի (լուսանկարներ)
Աշխարհ
Օդեսայի՝ Մեչնիկովի անվան ազգային համալսարանի ուսանող Վադիմ Պապուրան մահացել է: Նա դարձավ Օդեսայի Արհմիությունների տանը տեղի ունեցած ողբերգական միջադեպի 48-րդ զոհը: Պապուրայի մահվան մասին լուրը սոցցանցերում հաղորդել են նրա ընկերները: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Այսօր՝ մայիսի 11-ին, հաղորդվել է նաև, որ որովայնի շրջանում ստացած վնասվածքից մահացել է նաև Եվգենի Լոսինսկին: Բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածի կյանքը՝ չնայած տասն օր է, ինչ նրանք պայքարում էին երիտասարդի կյանքի համար:
Նախօրեին հրապարակվել է Օդեսայում գրանցված, ինքնությունը պարզված զոհերի ցուցակը, որւմ կա 43 անուն. 8-ին կրակել են, 7-ը դուրս է նետվել պատուհանից, որպեսզի փրկվի կրակից ու մարդասպաններից, մնացածները ողջ-ողջ այրվել են կամ թունավորվել:























































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու