Ֆրանսուա Օլանդը չի ճանաչում Լուգանսկի և Դոնեցկի հանրաքվեն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատել է Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացվող հանրաքվեն՝ անվանելով դրանք անվավեր: Այս մասին գրում է ria.ru-ն:
Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով՝ Դոնեցկում և Լուգանսկում քվերակությունը «միքտ չունի» և միակ ընտրությունը, որը երկիրն ընդունում է, մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններն են: Օլանդը հայտարարությունը հնչեցրել է Ադրբեջան կատարած այցի ժամանակ:
Ավելի վաղ հանրաքվեն չճանաչելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Այսօր Դոնեցկում և Լուգանսկում անցկացվում է շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության է դրված մեկ հարց. աջակցո՞ւմ եք արդյոք, համապատսխանաբար, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պետական ինքնավարության մասին ակտը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու