Դալյա Գրիբաուսկայտեն Լիտվայի նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակի ընտրությունների երկրորդ փուլում
Աշխարհ
Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը կկայանա մայիսի 25-ին, կմասնակցեն գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն և Սոցիալ - դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Զիգմանտաս Բալչիտիսը, որոնք, Գլխավոր ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, հավաքել են ընտրողների ձայների համապատասխանաբար 45,89 տոկոսը և 13,63 տոկոսը:
2009 թվականին կայացած նախորդ նախագահական ընտրություններում Գրիբաուսկայտեն հաղթանակ էր տարել առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 68,17 տոկոսը:
Լիտվայի նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 52,14 տոկոսը, այսինքն՝ գրանցված 2 մլն 542 հազար ընտրողներից 1 մլն 332 հազարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու